Տե՛ր, ների՛ր մեզ` մեղավորներիս
Երկիր | Ուկրաինա |
---|---|
Ժանր | դրամա և պատմական ֆիլմ |
Հիմք | Ձորակում |
Թվական | 1992 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Արթուր Վոյտեցկի |
Սցենարի հեղինակ | Արթուր Վոյտեցկի |
Դերակատարներ | Բոգդան Ստուպկա, Օլգա Գոբզևա, Վալենտին Տրոցյուկ և Օստապ Ստուպկա |
Երաժշտություն | Վլադիմիր Գրոնսկի |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 81 րոպե |
«Տեր, ներիր մեզ` մեղավորներիս» (ռուս.՝ «Господи, прости нас, грешных»[1]), Արթուր Վոյտեցկու ֆիլմը` հիմնված ռուս գրող Անտոն Չեխովի «Ձորակում» վիպակի վրա, որը նկարահանվել է 1992 թվականին Ուկրաինայում։ Ստեղծագործության էկրանավորումը կատարվում է առակի տեսքով, որը պատմում է, որ անարդար ձեռք բերված բարիքը երջանկություն չի բերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում, ռուսական գյուղում։ Սյուժեի կենտրոնում գտնվում է գյուղական ազնվական քաղքենի Գրիգորի Պետրովիչ Ցիբուկինը, որը հայտնի էր հարստությամբ և ժլատությամբ։ Նրա ողջ կյանքը ուղղված է իր կապիտալի բազմապատկմանը, բայց հարստությունը նրա ընտանիքին երջանկություն չի բերում, այլ միայն խնդիրներ է առաջացնում։
Ֆիլմի առաջին տեսարանը` Գրիգորի Պետրովիչի որդու Անիսիմի և ռամիկ Լիպայի հարսանիքն է։ Հարսանիքից կարճ ժամանակ անց երիտասարդ ամուսինը աշխատանքի է մեկնում քաղաք, որտեղ պարզվում է, որ հարսանիքից հետո նրան տրված դրամները կեղծ են։ Ձերբակալությունից հետո, չնայած ընտանիքի բազմաթիվ խնդրանքներին, Անիսիմին ուղարկում են Սիբիր՝ տաժանակիր աշխատանքի։ Զգալով իր մեղավորությունը որդու հանդեպ՝ Գրիգորին որոշում է իր ժառանգության մեծ մասը գրանցել Լիպայի և Անիսիմի նորածին որդու անվամբ։ Տեղեկանալով այդ մասին՝ Ակսինան կատաղում է և եռացող ջուր լցնում երեխայի վրա, որից հետո նա մահանում է։ Այդ վիշտը և տառապանքները կրելուց հետո Լիպան Ցիբուկինների տանից տեղափոխվում է իր մոր մոտ, իսկ Ակսինյան դառնում է այդ կիսավեր ընտանիքի գլխավորը։ Նա սկսում է զբաղվել շահավետ աշխատանքով՝ տանից վռնդելով ծերունուն և նրա կնոջը։ Այս ամենից հետո ծերունին ամբողջովին կորցնում է կյանքի իմաստը, նա օրեր շարունակ սոված նստում է եկեղեցու մոտակայքում։ Մի անգամ փողոցում տեսնելով իր սկեսրոջը՝ Լիպան հասկանում է, որ նա սոված է և հաց է տալիս նրան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոգդան Ստուպկա - Գրիգորի Պետրովիչ Ցիբուկին
- Օլգա Գոբզևա - Վարվառա (Գրիգորիի կինը)
- Վալենտին Տրոցյուկ - Անիսիմ (Գրիգորիի ավագ որդին)
- Օստապ Ստուպկա -Ստեպան (Գրիգորիի կրտսեր որդին)
- Նատալյա Բոյկո -Լիպա (Անիսիմի կինը)
- Լյուբով Բոգդան - Ակսինյա (Ստեպանի կինը)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր - Արթուր Վոյտեցկի
- Պրոդյուսեր - Ալեքսեյ Ժուկով
- Սցենարի հեղինակ - Արթուր Վոյտեցկի, Անտոն Չեխով
- Օպերատոր - Վյաչեսլավ Ռոդնիչենկո
- Կոմպոզիտոր - Վլադիմիր Գրոնսկի, Կոնստանտին Սկոպցով
- Կինոընկերություն - Ա. Դովժենկոյի անվան կինստուդիա
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանուհի Օլգա Գոբզևան, ով խաղում էր Գրիգորի Ցիբուկինի կնոջ դերը, վերջին անգամ նկարահանվել է «Տե՛ր, ներիր մեզ մեղավորներիս» ֆիլմում. 1993 թվականին կուսակրոնություն է ընդունել[2]։
- Ֆիլմը ռեժիսոր Արթուր Վոյտեցկու վերջին գործն է։ Նա մահացավ 1993 թվականի մայիսին։
- Ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի Վիննիցայի մարզի գյուղերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В титрах до и после фильма в названии упущена запятая — «Господи, прости нас грешных».
- ↑ Валерия Михайлова Скорый поезд… в монашество // Фома. — 2010. — № 1 (81).
|